Как называется парламент в армении

Как называется парламент в армении

Как называется парламент в армении. theme 1. Как называется парламент в армении фото. Как называется парламент в армении-theme 1. картинка Как называется парламент в армении. картинка theme 1

Как называется парламент в армении. home mail sitemap. Как называется парламент в армении фото. Как называется парламент в армении-home mail sitemap. картинка Как называется парламент в армении. картинка home mail sitemap

Как называется парламент в армении. lang arm a. Как называется парламент в армении фото. Как называется парламент в армении-lang arm a. картинка Как называется парламент в армении. картинка lang arm aКак называется парламент в армении. lang arm. Как называется парламент в армении фото. Как называется парламент в армении-lang arm. картинка Как называется парламент в армении. картинка lang arm Как называется парламент в армении. lang rus. Как называется парламент в армении фото. Как называется парламент в армении-lang rus. картинка Как называется парламент в армении. картинка lang rus Как называется парламент в армении. lang eng. Как называется парламент в армении фото. Как называется парламент в армении-lang eng. картинка Как называется парламент в армении. картинка lang eng Как называется парламент в армении. lang frn. Как называется парламент в армении фото. Как называется парламент в армении-lang frn. картинка Как называется парламент в армении. картинка lang frn

ՀԱՅՈՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
(համառոտ ակնարկ)

Հայ իրականության մեջ ազգային ժողովներ կամ աշխարհաժողովներ գումարվել են դեռեւս վաղնջական ժամանակներից: Ազգային ժողովներ, իհարկե, ոչ ներկա ըմբռնմամբ, Հայաստանում գումարվել են ժամանակ առ ժամանակ` ազգի առջեւ ծառացած բախտորոշ ու ճակատագրական հարցերի վերաբերյալ վճիռներ կայացնելու, ինչպես նաեւ հասարակական հարաբերությունները կարգավորող կանոններ ընդունելու նպատակով: Այսպես` 449թ. Արտաշատում գումարված հայ ավագանու` նախարարների եւ բարձրաստիճան հոգեւորականների ժողովը մերժողական պատասխան տվեց Հազկերտ Բ-ի` քրիստոնյա հպատակներին զրադաշտություն պարտադրող հրովարտակին:

Հայ եկեղեցին 428 թվականին` Արշակունյաց հարստության անկումից հետո, փորձեց իր շուրջը համախմբել նախարարների կենտրոնախույս ուժերը եւ հանդես գալ որպես Հայաստանի միասնականության երաշխավոր: Աշխարհաժողովին փոխարինեց Եկեղեցական ժողովը` կաթողիկոսի նախագահությամբ: Դվինում (506թ., 554թ., 609թ., 645թ., 702թ.) տեղի ունեցած ժողովներում քննարկվեցին դավանաբանական հարցեր, եւ ընդունվեցին հարյուրավոր կանոններ: Հայ եկեղեցին պատմական հանգամանքների բերումով պարտադրված էր դառնալու հայ նախարարական իշխանության եւ օրենսդրության գլուխ: Հետեւաբար Հայաստանի օրենսդրությունը ներկայացվել է հիմնականում եկեղեցական գրավոր կանոններով` «Կանոնագիրք Հայոց»: Այն միջնադարյան իրավաբանական փաստաթղթերի պաշտոնական ժողովածու է, որը բաղկացած է հոգեւոր-եկեղեցական, բարոյախրատական, գաղափարաքաղաքական եւ տնտեսական-քաղաքացիական խնդիրներ ընդգրկող կանոն-հոդվածներից: Դրանք ամփոփված են առանձին բնագավառների 57 կանոնախմբերում եւ 1332 կանոններում:

«Կանոնագիրք Հայոց»-ը որպես սկզբնաղբյուր օգտագործվել Է հայ միջնադարյան իրավունքի սյուներ Մխիթար Գոշի եւ Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում եւ հարստացել է դրանց շնորհիվ:

Այս ամենը, իհարկե, շատ հեռու է բուն պառլամենտարիզմից, որը ենթադրում է ժողովրդի կողմից ընտրված, մշտապես գործող ներկայացուցչական օրենսդիր մարմին, սակայն այն ներառում է դրա նախնական տարրեր. ազգի ճակատագիրը որոշող ավագանին հավաքվում, հարցեր էր քննարկում, բանավիճում, քվեարկությամբ ընդունում ազգի համար բախտորոշ որոշումներ ու կանոններ եւ դրանց համապատասխան կազմակերպում իր գործունեությունն ու ձեւավորում հարաբերությունները:

«Կանոնագիրք Հայոց»-ը լայնորեն օգտագործվելէ Հայաստանում եւ հայկական գաղթօջախներում մինչեւ XX դարի 20-ական թվականները:

Խորհրդարանական կառավարման գաղափարը հայ իրականության մեջ սկզբնավորվեց XVIII դարի վերջին: Շ.Շահամիրյանը «Որոգայթ փառաց» աշխատությունում (1773 թ., Մադրաս) առաջին անգամ ձեւակերպեց սահմանադրական հանրապետության եւ խորհրդարանական կարգի մասին հիմնական դրույթները:

Ընդարձակ ներածությունում նա դատապարտում է ավատատիրական-միապետական կարգերը, հիմնավորում թուրք-պարսկական բռնակալությունից Հայաստանի ազատագրման ուղիները եւ ժողովրդավարական կարգերի հաստատման սկզբունքները:

«Որոգայթ փառաց»-ի երկրորդ գրքի վերնագիրն է «Նշավակ», որը կիրառված է «կարգադրություն», «սահմանադրություն» իմաստներով եւ հոմանիշ է «Սահմանադրություն հայոց» անվանմանը:

Վերջինս սահմանադրության նախագիծ է (521 հոդված) եւ ներկայացնում է ապագա անկախ Հայաստանի հասարակական- պետական կառուցվածքը, կառավարման մարմինների ստեղծման կարգը եւ իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, տնտեսության, լուսավորության, զինված ուժերի կազմակերպման եւ այլ հարցեր: Շահամիրյանի այս աշխատությունը հասարակական-իրավական մտքի պատմության եզակի ձեռքբերումներից է, որում որոշակի համակարգով առաջադրված գաղափարները, տեսական խոր ընդհանրացումների արդյունք լինելուց բացի, նաեւ միջազգային սահմանադրական զարգացումների անկյունաքարային արժեք են:

Անդրադառնալով ժողովրդի իշխանության, իրավունքի գերակայության, ներկայացուցչական ժողովրդավարության, իշխանությունների տարանջատման, սոցիալական պաշտպանվածության, սահմանադրական արդարադատության եւ բազմաթիվ այլ սահմանադրական սկզբունքների` առաջին անգամ հայ իրականության մեջ ներկայացվում է պետական (սահմանադրական) իրավունքի նորմերի ամբողջական ու կանոնակարգված համակարգը` ոչ միայն ընդհանրացնելով հայ եւ համաշխարհային հասարակական մտքի նվաճումները, այլեւ սկիզբ դնելով պետական նոր մտածողության: Հեղինակը, անկասկած, քաջատեղյակ է եղել Եվրոպայի, մասնավորապես Մեծ Բրիտանիայի պետական կառավարման ժողովրդավարական սկզբունքներին:

«Իրավունքի եւ արդարության ծառի պտղաբերումները» կարող են միայն «արդար կառավարությունների» բարեպաշտ գործելակերպի հիմքը դառնալ` արդարության ու օրինականության մեջ փնտրելով անհատի ու հասարակության երջանկությունը, ելակետ ունենալով «. օրենքով ու արդարությամբ մեր կյանքը վարելու» հրամայականը. սա է «Որոգայթ փառաց»-ի հեղինակի մեծագույն պատգամը:

Ազգային սահմանադրությունը արեւմտահայերի ներքին կյանքին վերաբերող կանոնադրությունն էր: Այն 1860թ. մայիսի 24-ին ընդունել է Կ.Պոլսի Ազգային ժողովը, իսկ 1863թ. մարտի 17-ին վավերացրել Է սուլթանական կառավարությունը` «Հայոց ազգի կանոնադրություն» անվանմամբ: Փաստաթղթի հիմքում բելգիական սահմանադրության սկզբունքներն են, եւ այն կրում է Ֆրանսիական մեծ հեղափոխության ազդեցությունը: Ն.Ռուսինյանի առաջարկով փաստաթուղթն անվանվեց «Ազգային սահմանադրություն»: Բարձր դուռը համոզված էր, որ դրանով հայերին կմեկուսացնի ազգային-կրոնական շրջանակներում` հեռու պահելով համապետական քաղաքական խնդիրներից, իսկ Եվրոպայում կբարձրացնի Թուրքիայի վարկը` որպես իրավական-ժողովրդավարական, եվրոպականացող երկրի:

Սահմանադրության բնագիրը հայերեն էր, սակայն պաշտոնական էր համարվում վավերացված թուրքերեն տեքստը: Ազգային սահմանադրությունը կազմված էր 150 հոդվածից (հաստատված` 99-ը): Կրճատվել էին համայնքի համար խիստ կարեւոր կետերը: Ազգային ընդհանուր ժողովի անդամների թիվը 400-ից իջեցվել էր 140-ի` հիմնականում ի հաշիվ գավառի ներկայացուցիչների:

Արեւմտահայերի ներքին գործերը վարելու համար ձեւավորվեց Ազգային ժողով (օրենսդիր մարմին), Ազգային կենտրոնական վարչություն (գործադիր մարմին), Ազգային կենտրոնական ժողով (հոգեւոր գործեր) եւ Քաղաքական ժողով (աշխարհիկ գործեր): Այդ մարմինները երեսփոխանական (ներկայացուցչական) էին: Ընտրելու իրավունք ունեին 25, ընտրվելու` 30 տարին լրացած բոլոր տղամարդիկ: Ընտրությունները կատարվում էին փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ:

Արեւմտահայ կյանքում եւ մասնավորապես Թուրքիայում Ազգային սահմանադրությունը նոր երեւույթ էր, թեեւ ավելի կանոնադրություն էր, քան սահմանադրություն: Սուլթանական իրավակարգի պայմաններում իսկական սահմանադրություն չէր էլ կարող լինել: Այդ սահմանադրությունը որեւէ լուրջ երաշխիք չէր ենթադրում հայ ազգի ո’չ հավաքական եւ ո’չ առանձին անդամների անձնական, ինչպես հետագայում պարզվեց` նաեւ կյանքի ու ապրելու իրավունքների համար:

Իր թերություններով հանդերձ` Ազգային սահմանադրությունը պատմական ուշագրավ երեւույթ էր: Դրա գոյությունը Թուրքիայում կարճատեւ եղավ: Այն չնչին փոփոխություններով գործադրվեց մինչեւ 1896 թվականը, արգելվեց Աբդուլ Համիդ II-ի հրամանով, ապա կրկին արտոնվեց 1908թ.-ին, իսկ 1915թ.-ին վերջնականապես դադարեց գործելուց:

Արեւելյան Հայաստանում (1828թ. Ռուսաստանին միանալուց հետո) գործել է Համազգային ընդհանուր ժողով, որի գործառույթները սահմանված էին 1836թ. մարտի 11-ին Նիկոլայ I-ի հաստատած «Պոլոժենիե» կանոնադրությամբ: Նրա հիմնական իրավասությունը Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունն էր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ

1918թ. մայիսի 28-ին հռչակված Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտը գումարվեց օգոստոսի 1-ին: Կազմվեց կառավարություն` հիմնականում դաշնակցականներից: Վարչապետ նշանակվեց Հ.Քաջազնունին: Պատմաքաղաքական բարդ ժամանակներում երկուսուկես տարի գոյություն ունեցած Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական սկզբունքով կառավարվող երկիր էր: Խորհրդարանը միապալատ էր, ուներ մշտական հանձնաժողովներ եւ ավագների խորհուրդ: Հանրապետության կառավարությունը հաշվետու էր օրենսդիր մարմնին` խորհրդարանին: Վերջինս իր գոյության ընթացքում հաստատել էր կառավարության չորս կազմ` վարչապետներ Հովհաննես Քաջազնունու, Ալեքսանդր Խատիսյանի, Համո Օհանջանյանի եւ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Պառլամենտը ղեկավարել են Ա.Սահակյանը (01.08.1918-01.08.1919թթ.), Ա.Ահարոնյանը (01.08.1919-04.11.1920թթ.) եւ Հ. Քաջազնունին (04.11.1920-02.12.1920թթ.): Ժողովրդական սկզբունքներով կազմավորված խորհրդարանում գործում էր չորս քաղաքական կուսակցություն` Հայ հեղափոխական դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, սոցիալ-հեղափոխականները եւ Հայ ժողովրդական կուսակցությունը, որոնք կազմում էին խորհրդարանական խմբակցություններ: Հայ հեղափոխական դաշնակցությունը կառավարող կուսակցություն էր, ուներ խորհրդարանական մեծամասնություն, իսկ մյուսները ընդդիմադիր էին: Հայաստանի խորհրդարանն իր գոյության ընթացքում հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ ընդունեց 1000-ից ավելի օրենքներ եւ օրենքի ուժ ունեցող իրավական փաստաթղթեր: Ուշագրավ են հայերենը պետական լեզու հռչակելու, պետական համալսարան, դպրոցներ, գրադարաններ, թանգարաններ հիմնելու, գաղթականության, բանվորների աշխատավարձերը, թոշակներն ավելացնելու, ազատագրական կռիվներում զոհվածների երեխաների ուսուցումը կազմակերպելու, հայ գրողներին, գիտնականներին նյութական օգնություն, արտասահմանում սովորող երիտասարդությանը նպաստներ հատկացնելու եւ բազմաթիվ մեծ ու փոքր, սակայն էական խնդիրների վերաբերյալ կատարված օրենսդրական քայլերը:

1920թ. նոյեմբերի 24-ին հրաժարական տվեց Հ.Օհանջանյանի կառավարությունը: Նույն օրը կազմվեց դաշնակցական նոր կառավարություն` Ս.Վրացյանի ղեկավարությամբ: Հայաստանում ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Բ.Լեգրանը նոյեմբերի 30-ին դաշնակցական կառավարությանն առաջարկեց իշխանությունը խաղաղ հանձնել Հեղկոմին: Կառավարությունն ընդունեց այդ առաջարկը, եւ 1920թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ՌՍՖՍՀ եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքվեց համաձայնագիր, ըստ որի` Հայաստանը հայտարարվեց սոցիալիստական հանրապետություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր: Այդ կարգերի օրոք ընդունվել է երեք սահմանադրություն` 1924թ., 1937թ. եւ 1978թ.: Հայաստանի երկրորդ հանրապետության պետական իշխանության բարձրագույն մարմինը ՀՍՍՀ Գերագույն խորհուրդն էր` սկսած 1938թ., իսկ մինչ այդ` խորհուրդների համագումարը: ՀՍՍՀ Գերագույն խորհրդի իրավասությունները սահմանվում էին Հայկական ՍՍՀ սահմանադրությամբ: ՀՍՍՀ Գերագույն խորհուրդը իրավազոր էր լուծելու ՍՍՀՄ սահմանադրությամբ եւ ՀՍՍՀ սահմանադրությամբ ՀՍՍՀ տնօրինությանը վերապահված բոլոր հարցերը: Ընտրվում էր 5 տարի ժամկետով, միապալատ էր եւ կազմված էր 340 դեպուտատից, որոնք ընտրվում էին ըստ հավասար թվով բնակչություն ունեցող ընտրական օկրուգների: ՀՍՍՀ Գերագույն խորհրդի եւ նրա մարմինների գործունեության կարգը որոշվում էր ՀՍՍՀ Գերագույն խորհրդի կանոնակարգով եւ ՀՍՍՀ մյուս օրենքներով: ՀՍՍՀ Գերագույն խորհուրդը նշանակում էր ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահին, նրա ներկայացմամբ հաստատում էր Մինիստրների խորհրդի կազմը, վերջինիս առաջարկությամբ կազմում ու լուծարում էր ՀՍՍՀ մինիստրությունները եւ պետական կոմիտեները, ընտրում Գերագույն դատարան, հաստատում ՀՍՍՀ տնտեսական ու սոցիալական զարգացման պետական պլանները, ՀՍՍՀ պետական բյուջեն:

ՀՍՍՀ Գերագույն խորհրդի մշտապես գործող մարմինը նրա նախագահությունն էր, որը նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում իրականացնում էր պետական իշխանության բարձրագույն մարմնի գործառույթները: ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը գլխավորում էր ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահը: ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ են եղել Մ.Պ.Պապյանը (1938-1954թթ.), Շ.Մ.Առուշանյանը (1954-1963թթ.), Ն.Խ.Հարությունյանը (1963-1975թթ.), Բ.Ե.Սարկիսովը (1975-1985թթ.), Հ.Մ.Ոսկանյանը (1985-1990թթ.):

ՀՍՍՀ Գերագույն խորհուրդը 1990թ. փետրվարի 13-ին ընդունեց որոշում` ՀՍՍՀ տասնմեկերորդ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատների լիազորությունների (դրանք լրանում էին 1990թ. փետրվարի 24-ին) երկարաձգման մասին (մինչեւ 1990թ. մայիսի 20-ը):

Անկախացման նախաշեմին Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդը 1990թ. կազմավորվեց մեծամասնական ընտրակարգով (260 պատգամավոր), երկու փուլով` մայիսի 20-ին եւ հունիսի 3-ին: Այդ ժամանակ Հայաստանը դեռեւս խորհրդային հանրապետություն էր: Նոր խորհրդարանում, որն սկսեց գործել հուլիսի 20-ից, ներկայացված էր երկու քաղաքական ուժ` Կոմունիստական կուսակցությունը եւ Հայոց համազգային շարժումը: Հետագայում խորհրդարանում կազմավորվեցին ՀՀՇ, ՀՌԱԿ, ՀՅԴ, ՀԱԺԿ, ՀԿԿ կուսակցական խմբակցությունները: Գերագույն խորհրդում ստեղծվեցին «Հանրապետություն» (38 պատգ.), «Արցախ» (11 պատգ.), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգ.), «Ազգային առաջադիմություն» (10 պատգ.) պատգամավորական խմբերը: ՀՅԴ խմբակցությունը վերափոխվեց պատգամավորական խմբի (12 պատգ.):

1990թ. օգոստոսի 4-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ օգոստոսի 6-ին նախագահի տեղակալներ ընտրվեցին Բաբկեն Արարքցյանը` առաջին տեղակալ, եւ Գագիկ Հարությունյանը:

1990թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ Գերագույն խորհրդում ձեւավորվեցին «Արցախի կանչ» (26 պատգ.) եւ «Ազգայնական» (31 պատգ.), իսկ 1991թ. մարտի 6-ին` «Կոմունիստ» (25 պատգ.) եւ «Հանրապետություն» (21 պատգ.) պատգամավորական խմբերը: 1991թ. նոյեմբերի 28-ին ձեւավորվեց «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խումբը (10 պատգ.):

ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհուրդն առաջին նստաշրջանում` օգոստոսի 23-ին, ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը, որով հռչակվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո` օգոստոսի 24-ին, հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի վրա, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:

1991թ. մարտի 1-ին Գերագույն խորհուրդն ընդունեց «1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին» որոշումը:

1991թ. հունիսի 25-ին ՀՀ Գերագույն խորհուրդը որոշեց ՀՀ Նախագահի ընտրությունները նշանակել 1991թ. հոկտեմբերի 16-ին:

1991թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին 1991թ. սեպտեմբերի 21-ի անցկացված հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

1991թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխնախագահ` Գագիկ Հարությունյանը: Նոյեմբերի 11-ին հրավիրվեց ՀՀ Գերագույն խորհրդի հատուկ նիստ` նվիրված ՀՀ Նախագահի երդման արարողությանը: 1991թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը:

ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհուրդն իր աշխատանքները սկսեց 1990թ. հուլիսի 20-ին եւ ավարտեց 1995թ. մայիսի 15-ին: Այդ ընթացքում ընդունվեցին 1169 որոշում եւ 185 օրենք, որոնցից 104-ը` «մայր», իսկ 81-ը` փոփոխություններ եւ լրացումներ գործող օրենքներում: Վավերացվել է 148 միջազգային պայմանագիր:

1995թ. հուլիսի 5-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները (190 պատգամավոր` 150 մեծամասնական եւ 40 համամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 1995թ. հուլիսի 5-ին: Օրենքով սահմանված 5 տոկոսի սահմանագիծը հաղթահարեց 5 կուսակցություն, որոնց միջեւ տեղերը բաշխվեցին հետեւյալ կերպ. «Հանրապետություն» միավորում` 50 տոկոս (20 պատգ.), «Շամիրամ»` 20 տոկոս (8 պատգ.), ՀԿԿ` 15 տոկոս (6 պատգ.), ԱԺՄ` 7,5 տոկոս (3 պատգ.), ԱԻՄ` 7,5 տոկոս (3 պատգ.): Ազգային ժողովում ստեղծվեց նաեւ «Բարեփոխումներ» պատգամավորական խումբը (31 պատգ.): 21 պատգամավոր ընդգրկված չէր որեւէ խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում: Հետագայում ձեւավորվեց «Երկրապահ» պատգամավորական խումբը (17 պատգ.): ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը: 1998թ. փետրվարի սկզբին Հայաստանում սկսվեց իշխանական ճգնաժամ: ՀՀ Նախագահը հրաժարական տվեց, որին հետեւեց Ազգային ժողովի ղեկավարության հրաժարականը: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Խոսրով Հարությունյանը:

ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի աշխատանքներն սկսվել են 1995թ. հուլիսի 27-ին եւ ավարտվել 1999թ. հունիսի 9-ին: Գումարվել են 9 հերթական, 12 արտահերթ նստաշրջան, 64 հերթական, 14 արտահերթ եւ 2 հատուկ նիստ: Առաջին գումարման Ազգային ժողովն ընդունել է 302 օրենք, որոնցից 144-ը` «մայր», իսկ 158-ը` փոփոխություններ ու լրացումներ գործող օրենքներում: Վավերացվել է 154 միջազգային պայմանագիր: Ընդունվել է 658 որոշում, որոնցից 331-ը` նորմատիվային, 327-ը` արձանագրային:

Հայաստանի Հանրապետության երկրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 75 մեծամասնական եւ 56 համամասնական ընտրակարգով) տեղի են ունեցել 1999թ. մայիսի 30-ին:

Ըստ ընտրությունների արդյունքների` օրենքով սահմանված հինգ տոկոսի սահմանագիծը հաղթահարել են 6 կուսակցություն եւ դաշինք, որոնց միջեւ տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ. «Միասնություն» դաշինք` 41,69 տոկոս (29 պատգ.), ՀԿԿ` 12,09 տոկոս (8 պատգ.), «Իրավունք եւ միաբանություն» դաշինք` 7,96 տոկոս (6 պատգ.), ՀՅԴ` 7,86 տոկոս (5 պատգ.), «Օրինաց երկիր» կուսակցություն` 5,28 տոկոս (4 պատգ.), ԱԺՄ` 5,17 տոկոս (4 պատգ.):

Ազգային ժողովի 129 պատգամավորներից կուսակցական էին 76-ը, անկուսակցական` 53-ը:

Ըստ կուսակցական պատկանելության` պատգամավորների կազմը հետեւյալն էր. ՀՀԿ` 24 պատգամավոր, ՀԺԿ` 8, ՀՅԴ` 8, ՀԿԿ` 7, «Օրինաց երկիր»` 7, ԺԴԿ` 6, ԱԺՄ` 4, «Ազգային միաբանություն» ՀՔԿ` 3, «Հանրապետություն»` 2, ՍԻՄ` 2, ԱԺԴ` 1, ԱԺԿ` 1, «Առաքելություն» ՀՔԿ` 1, Գիտաարդյունաբերական եւ քաղաքացիական միություն` 1, ՀՀՇ` 1: 1999թ. հունիսի 10-ին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, բացվեց ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը, իսկ տեղակալներ ընտրվեցին Ալբերտ Բազեյանը եւ Ռուբեն Միրոյանը:

Ա.Բազեյանի քաղաքապետ նշանակվելուց հետո` 1999թ. սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովի նախագահի տեղակալ ընտրվեց Յուրի Բախշյանը:

1999թ. հոկտեմբերի 27-ին` Ազգային ժողովի եռօրյայի վերջին օրվա նիստին` Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, խորհրդարանի նիստերի դահլիճ ներխուժեցին հինգ զինված անձինք եւ կրակ բացեցին Ազգային ժողովի պատգամավորների ու կառավարության անդամների վրա: Զոհվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ՀՀ Նախագահի հրամանագրով 1999թ. նոյեմբերի 2-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ընտրվեց Ազգային ժողովի նոր ղեկավարություն: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արմեն Խաչատրյանը, իսկ տեղակալներ ընտրվեցին Տիգրան Թորոսյանը եւ Գագիկ Ասլանյանը:

ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեցին պատգամավորական 6 խմբակցություն եւ պատգամավորական 3 խումբ: Պատգամավորական խմբակցություններն էին` «Միասնություն» (ստեղծվել է 10.06.1999թ., 46 պատգ.), «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» (11.06.1999թ., 8 պատգ.), «Հայ հեղափոխական դաշնակցություն» (11.06.1999թ., 8 պատգ.), «Իրավունք եւ միաբանություն» (11.06.1999թ., 5 պատգ.), «Օրինաց երկիր» (10.06.1999թ., 4 պատգ.) եւ «Ազգային ժողովրդավարական միություն» (11.06.1999թ., 4 պատգ.), իսկ պատգամավորական խմբերն էին` «Ագրարային-ադյունաբերական ժողովրդական միավորում» (23.07. 2001թ., 11 պատգ., մինչ այդ «Կայունություն» (10.06.1999թ.)), «Հայաստան» (16.05.2000թ., 12 պատգ.) եւ «Ժողովրդական պատգամավոր» (16.04.2001թ., 16 պատգ.):

ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովը աշխատանքն սկսեց 1999թ. հունիսի 10-ին եւ ավարտեց 2003թ. մայիսի 14-ին: Գումարվել են 9 հերթական, 22 արտահերթ նստաշրջան, 61 հերթական, 11 արտահերթ եւ 1 հատուկ նիստ: Ազգային ժողովն ընդունել է 543 օրենք, որոնցից 170-ը` «մայր», իսկ 373-ը` փոփոխություններ ու լրացումներ գործող օրենքներում: Վավերացվել է 243 միջազգային պայմանագիր: Ընդունվել է 1290 որոշում, որոնցից 342-ը` նորմատիվային, իսկ 948-ը` արձանագրային:

ՀՀ երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 75 համամասնական եւ 56 մեծամասնական ընտրակարգով) տեղի են ունեցել 2003թ. մայիսի 25-ին: Ըստ ընտրությունների արդյունքի` օրենքով սահմանված հինգ տոկոսի սահմանագիծը հաղթահարեցին 6 կուսակցություն եւ դաշինք հետեւյալ համամասնությամբ. Հայաստանի հանրապետական կուսակցություն` 23,66 տոկոս (23 պատգ.), «Արդարություն» դաշինք` 13,71 տոկոս (14 պատգ.), «Օրինաց երկիր» կուսակցություն` 12,60 տոկոս (12 պատգ.), Հայ հեղափոխական դաշնակցություն` 11,45 տոկոս (11 պատգ.), «Ազգային միաբանություն»` 8,91 տոկոս (9 պատգ.), Միավորված աշխատանքային կուսակցություն` 5,67 տոկոս (6 պատգ.):

2003թ. հունիսի 12-ին բացվեց ՀՀ երրորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը, իսկ նախագահի տեղակալներ ընտրվեցին Տիգրան Թորոսյանը եւ Վահան Հովհաննիսյանը: Ընտրվեցին նաեւ մշտական հանձնաժողովների նախագահներ: 2006թ. մայիսի 22-ին Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց հրաժարական: Հունիսի 1-ին Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը:

Ազգային ժողովում ստեղծվեցին պատգամավորական 6 խմբակցություն` «Հայաստանի հանրապետական կուսակցություն» (13.06.2003թ., 40 պատգ.), «Օրինաց երկիր» (13.06.2003թ., 20 պատգ.), «Արդարություն» (13.06.2003թ., 14 պատգ.), «Հայ հեղափոխական դաշնակցություն» (13.06.2003թ., 11 պատգ.), «Ազգային միաբանություն» (13.06.2003թ., 8 պատգ.), «Միավորված աշխատանքային կուսակցություն (13.06.2003թ., 6 պատգ.), եւ մեկ պատգամավորական խումբ` «Ժողովրդական պատգամավոր» (13.06.2003թ., 16 պատգ.): Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէր 14 պատգամավոր:

ՀՀ երրորդ գումարման Ազգային ժողովն իր առաջին նիստը գումարել է 2003թ. հունիսի 10-ին, իսկ վերջինը` 2007թ. ապրիլի 9-ին: Գումարվել են 9 հերթական, 11 արտահերթ նստաշրջան եւ 25 եռօրյա, 23 չորսօրյա, 10 արտահերթ նիստ:

Երրորդ գումարման ընթացքում ընդունվել է 980 օրենք, որոնցից 152-ը` «մայր», 828-ը` փոփոխություններ ու լրացումներ գործող օրենքներում: Ընդունված օրենքներից 89-ի հեղինակները Ազգային ժողովի պատգամավորներն էին, 875-ինը` ՀՀ կառավարությունը, իսկ 16-ը մշակվել էր համատեղ:

Ընդունվել է 1400 որոշում, որոնցից 333-ը` նորմատիվային, իսկ 1067-ը` արձանագրային: Վավերացվել է 256 միջազգային պայմանագիր:

ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 90 համամասնական եւ 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 2007թ. մայիսի 12-ին: Մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ տեղի ունեցան 2007թ. օգոստոսի 26-ին եւ 2008թ. օգոստոսի 24-ին:

ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները սկսվեցին 2007թ. հունիսի 7-ին եւ ավարտվեցին 2012թ. մայիսի 31-ին:

2007թ. հունիսի 7-ին Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը, իսկ տեղակալներ ընտրվեցին Վահան Հովհաննիսյանը եւ Իշխան Զաքարյանը: Հետագայում Ազգային ժողովի նախագահի տեղակալներ ընտրվեցին Արեւիկ Պետրոսյանը` 2007թ. նոյեմբերի 12-ին (Ի. Զաքարյանը նշանակվեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ), Հրայր Կարապետյանը` 2008թ. Մայիսի 20-ին (Վ.Հովհաննիսյանը հրաժարական ներկայացրեց), Սամվել Նիկոյանը` 2009թ. մայիսի 18-ին (Հ.Կարապետյանը հրաժարական ներկայացրեց): 2008թ. սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Հովիկ Աբրահամյանը (Տ. Թորոսյանը հրաժարական ներկայացրեց): 2011թ. նոյեմբերի 14-ի նիստում Հ. Աբրահամյանը հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ շտաբը գլխավորելու պատճառով վաղաժամկետ վայր է դնում խորհրդարանի նախագահի իր լիազորությունները: 2011թ. Դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ս.Նիկոյանը, իսկ նախագահի տեղակալ` Էդ. Շարմազանովը:

ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեց պատգամավորական 5 խմբակցություն` «Հայաստանի հանրապետական կուսակցություն» (64 պատգ.), «Բարգավաճ Հայաստան» (25 պատգ.), «Հայ հեղափոխական դաշնակցություն» (16 պատգ.), «Օրինաց երկիր» (8 պատգ.), «Ժառանգություն» (7 պատգ.): Այս խմբակցությունները ստեղծվել են 2007թ. հունիսի 7-ին: Դրանցում չընդգրկվեց 11 պատգամավոր:

2008թ. ապրիլի 30-ին Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ կառավարության ծրագրին:

Ազգային ժողովը չորրորդ գումարման ընթացքում ընդունել է 1410 օրենք, որոնցից 94-ը «մայր» օրենքներ են իսկ 1316-ը` փոփոխություններ և լրացումներ արդեն գործող օրենքներում: Ընդունված օրենքներից 207-ի հեղինակները Ազգային ժողովի պատգամավորներն են, 1203-ի հեղինակը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է:

Ընդունվել է 1574 որոշում, որոնցից 329-ը նորմատիվային, իսկ 1245-ը` լոկալ:

Վավերացվել է Հայաստանի Հանրապետության 214 միջազգային պայմանագիր:

Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 2012թ. մայիսի 6-ին: Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեցին պատգամավորական 6 խմբակցություններ` «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն (69 պատգամավոր), «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն (37 պատգամավոր), «Հայ ազգային կոնգրես» խմբակցություն (7 պատգամավոր), «Օրինաց երկիր» խմբակցություն (6 պատգամավոր), «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն (5 պատգամավոր), «Ժառանգություն» խմբակցություն (5 պատգամավոր): Դրանցում չընդգրկվեց 2 պատգամավոր:

Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվեց 2012թ. մայիսի 31-ին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Հ. Աբրահամյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ` Էդ. Շարմազանովը և Հ. Նաղդալյանը: Ընտրվեցին նաև 12 մշտական հանձնաժողովների նախագահներ:

2014թ. ապրիլի 13-ին ՀՀ Նախագահի հրամանգրով Հ.Աբրահամյանը նշանակվեց ՀՀ վարչապետ: 2014թ. ապրիլի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Գ.Սահակյանը:

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 2017թ. ապրիլի 2-ին: Համամասնական ընտրակարգով ընտրվեց 105 պատգամավոր: Ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 585 հազար 134 էր, քվեարկության մասնակիցներինը՝ 1 միլիոն 577 հազար 323: Ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցավ քաղաքական չորս ուժ՝ երկու կուսակցություն և կուսակցությունների երկու դաշինք՝ հետևյալ համամասնությամբ. Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 771 հազար 247 ձայն կամ 49.12 տոկոս, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք՝ 428 հազար 965 ձայն կամ 27.32 տոկոս, «Ելք» կուսակցությունների դաշինք՝ 122 հազար 49 ձայն կամ 7.77 տոկոս, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն՝ 103 հազար 173 ձայն կամ 6.57 տոկոս: 105 պատգամավորներից 18-ը կանայք էին: Խորհրդարան անցավ ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչ՝ ռուսական, ասորական, եզդիական և քրդական համայնքներից: Վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվեց մայիսի 18-ին: Ստեղծվեց չորս խմբակցություն՝ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» (58 պատգամավոր), «Ծառուկյան» (31 պատգամավոր), «Ելք» (9 պատգամավոր), «Հայ Յեղափոխական դաշնակցություն» (7 պատգամավոր): Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ ընտրվեցին Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը: Ստեղծվեց 9 մշտական հանձնաժողով՝ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով: Ընտրվեցին մշտական հանձնաժողովների նախագահներ:

Ազգային ժողովը 2018 թվականի մարտի 2-ին Հանրապետության նախագահ ընտրեց Արմեն Սարգսյանին։ Ապրիլի 17-ի նիստում Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, սակայն հանրային ճնշման ներքո, ապրիլի 23-ին ներկայացրեց հրաժարական։ Մայիսի 8-ին Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ։ Հոկտեմբերի 16-ին Ն.Փաշինյանը ներկայացրեց հրաժարական։ Վեցերորդ գումարման Ազգային ժողովը հինգ տարվա փոխարեն գործեց մոտ մեկուկես տարի և նոյեմբերի 1-ին արձակվեց Սահմանադրությամբ նախատեսված իրավունքի ուժով՝ երկու անգամ՝ հոկտեմբերի 24-ին և նոյեմբերի 1-ին վարչապետ չընտրելու պատճառով։ Նույն օրը Հանրապետության նախագահի հրամանագրով 2018թ. դեկտեմբերի 9-ին նշանակվեց Ազգային ժողովի արտահերթ ընտրություն։

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվեց՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը՝ 2019թ. հունվարի 14-ին:

Վեցերորդ գումարման ընթացքում գումարվել են չորս հերթական և հինգ արտահերթ նստաշրջան, 18 հերթական, 18 արտահերթ և 5 հատուկ նիստ: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովն ընդունել է 667 օրենք, որից 39-ը՝ ‹‹մայր›› օրենք, 569-ը՝ փոփոխություններ և լրացումներ գործող օրենքներում, իսկ 59-ը՝ միջազգային համաձայնագիր: Ընդունված օրենքներից 38-ի հեղինակները ԱԺ պատգամավորներն են, 629-ինը՝ Կառավարությունը: Ընդունվել է 346 որոշում, որից 303-ը՝ լոկալ, 11-ը՝ նորմատիվային, 32-ը՝ անհատական։

2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակում ընդգրկված էր 2 միլիոն 573 հազար 779 մարդ։ Ընտրություններին մասնակցեց 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն, «Ազգային առաջընթաց» կուսակցություն, «Մենք» կուսակցությունների դաշինք, «Օրինաց երկիր» կուսակցություն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, և ընդգրկված էր 1471 թեկնածու: Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցեց 1 միլիոն 261 հազար 105 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող անձանց 48,63 տոկոսը: Հայաստանի հանրապետական կուսակցությունն ստացավ 59 հազար 83 ձայն կամ ձայների 4,70 տոկոսը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության օգտին քվեարկեց 8 հազար 514 մարդ կամ քվեարկողների 0,68 տոկոսը, Հայ Յեղափոխական դաշնակցությունը՝ 48 հազար 816 ձայն կամ ձայների 3,88 տոկոսը, «Իմ քայլը» դաշինքը՝ 884 հազար 864 ձայն կամ ձայների 70,42 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 80 հազար 47 ձայն կամ ձայների 6,37 տոկոսը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը՝ 6 հազար 458 ձայն կամ ձայների 0,51 տոկոսը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 4 հազար 121 ձայն կամ ձայների 0,33 տոկոսը, «Մենք» դաշինքը՝ 25 հազար 176 ձայն կամ ձայների 2 տոկոսը, «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ 12 հազար 393 ձայն կամ ձայների 0,99 տոկոսը, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը՝ 22 հազար 868 ձայն կամ ձայների 1,82 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 103 հազար 801 ձայն կամ ձայների 8,26 տոկոսը։

Ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացավ 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 10, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 7 մանդատ։

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 96-րդ հոդվածի 1 համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների 10 և 7 մանդատներին համապատասխանաբար ավելացան 16 և 11 լրացուցիչ մանդատներ։

Արդյունքում յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների թիվը դարձավ 132: «Իմ քայլը» դաշինքն ստացավ 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 18: 132 պատգամավորներից 32-ը կանայք են:

Ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչներ (ռուս, եզդի, ասորի, քուրդ) խորհրդարան անցան «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակով

Յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը բացվեց 2019թ. հունվարի 14-ին։ Ստեղծվեց երեք խմբակցություն՝ «Իմ քայլը» (88 պատգամավոր), «Բարգավաճ Հայաստան» (26 պատգամավոր) և «Լուսավոր Հայաստան» (18 պատգամավոր)։ Նույն օրը Հանրապետության նախագահը վարչապետ նշանակեց խորհրդարանական մեծամասնության թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին։ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը, նախագահի տեղակալներ ընտրվեցին Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը և Վահե Էնֆիաջյանը։

Ստեղծվեց 11 մշտական հանձնաժողով՝ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով: Ընտրվեցին մշտական հանձնաժողովների նախագահներ:

Յոթերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվեց ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը՝ 2021թ. օգոստոսի 2-ին:

Յոթերորդ գումարման ընթացքում գումարվել է 6 հերթական (31 հերթական և 36 արտահերթ նիստ) և 16 արտահերթ նստաշրջան, 9 հատուկ նիստ: Ազգային ժողովն ընդունել է 1183 օրենք, որից 34-ը «մայր» օրենքներ են, 1055-ը` փոփոխություններ և լրացումներ գործող օրենքներում, իսկ 94-ը` օրենք-համաձայնագրեր: Ազգային ժողովն ընդունել է նաև պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունները: Ընդունված օրենքներից 195-ի հեղինակն Ազգային ժողովի պատգամավորներն են, 55-ինը` խմբակցությունները, 915-ինը` Կառավարությունը, իսկ 18-ինը` Կառավարությունը և Ազգային ժողովի պատգամավորները:

Ընդունվել է 694 որոշում, որոնցից 8-ը` նորմատիվային, 628-ը` լոկալ, 58-ը` անհատական: Ազգային ժողովն ընդունել է 3 հայտարարություն և մեկ ուղերձ: Ի գիտություն է ընդունվել պետական մարմինների 23 զեկույց և հաղորդում, Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովների կատարած աշխատանքների վերաբերյալ 3 զեկույց:

1 Եթե որևէ կուսակցություն ստացել է մանդատների ընդհանուր թվի 2/3-ից ավելին, ապա մյուս կուսակցություններն ստանում են այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի Ազգային ժողովի մանդատների ընդհանուր թվի 1/3-ից ոչ պակաս:

Источник

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *